ԿարևորՄշակույթ

Հայ զույգի սիրո պատմությունը՝ բրիտանացի երգչի նոր տեսահոլովակում

Հայ զույգի սիրո պատմությունը հայտնվել է բրիտանացի երգիչ Էդ Շերանի նոր տեսահոլովակում: Երգիչն իր նոր տեսահոլովակում ներկայացրել է տարբեր ազգությունների սիրային պատմություննեըը՝ այդ թվում իրենը։

Հայտնի երգիչ, երգահան Էդ Շիրանը նոր տեսահոլովակը նկարահանվել է «Put It All on Me» երգի հիման վրա։ Երգն ընդգրկված է երաժշտի վերջին՝ «No.6 Collaborations Project» ալբոմում։

Տեսահոլովակում ընդգրկված զույգերից առաջինը ներկայացնում է Հայաստանը: Պարողներ Փոլ Կարմիրյանը եւ Ստելլան միմյանց ճանաչում են արդեն 11 տարի, սակայն բավական ուշ են միմյանց սեր խոստովանել: Նրանք ներկայանում են հենց պարային դրվագում։

Երգիչ Շիրանը վերջերս Մեծ Բրիտանիայում ճանաչվել է տասնամյակի արվեստագետ։

Ցուցադրել ավելի
Back to top button