Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպես Թումանյանը խախտեց ընկերության կանոնադրությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
[email protected]
 

«Եղեռնից մազապուրծ երեխաները ստեղծագործության նյութ էին դարձնում դիակներ ու  հեռվում մնացած շիրիմներ։ Երեւույթը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուսաննա Հովհաննիսյանի մեկնաբանմամբ, նույնքան զարհուրելի էր, որքան ինքը՝ կոտորածը. «Սա նույնպես Հայոց Եղեռնի նույնքան սարսափելի բաղադրիչն էր։ Եթե որբերի համար ընկերության մեջ հատուկ ֆոնդ հիմնելու առաջարկը Կ. Միքայելյանինն է (1916 թ. դեկտեմբերի 28), ապա տաղանդավոր որբերի որդեգրման նախաձեռնությունը պատկանում է Թումանյանին։ Նա հիշյալ դասախոսությունից դեռ տասը օր առաջ՝ 1916 թ դեկտեմբերի 18֊ին, ընկերության վարչությանը առաջարկում է որդեգրել որբերից ամենաընդունակներին ու ամենաշնորհալիներին։

Հարցը որոշ ժամանակ առկախ է մնում։ Այնուհետեւ գրողի  առաջարկը 1917 թ. մայիսի 3֊ի ընդհանուր ժողովում հանդիպում է առարկությունների։ Շատերը պնդում են, որ Գրողների ընկերությունը որբախնամ մարմին չէ, սակայն Թումանյանին հաջողվում է համոզել մեծամասնությանը՝ հավատացնելով ու համոզելով, որ արտակարգ «ժամանակներում կարելի է եւ չղեկավարվել սոսկ կանոնադրությամբ»։ Թերեւս առաջին անգամ էր, որ նա խախտում էր կանոնադրությունը, սակայն պատճառն  ավելի քան հարգելի էր»։   1917թ. հունիսին որդեգրվում են երեք շնորհալի որբեր՝ Վաղարշակ Երիցյանը (Նորենց), Միհրան Թյութունջյանը եւ Նորայր Դաբաղյանը։ Թումանյանը, ըստ գրականագետի, որդեգիրներին ընտրել էր որբանոցային դպրոցների տեսուչ մանկավարժ եւ թարգմանիչ Տիգրան Փիրումյանի  ուղղորդումով՝ նախօրոք ծանոթանալով նրանց ստեղծագործություններին։ Պոետը շարունակում էր տեղեկություններ ձեռք բերել այլ շնորհալի որբերի մասին»։

Մանրամասները՝ այստեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button