ԿարևորՍպորտ

Գոռ Մինասյանը` Կատարի վարկանիշային մրցաշարի չեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը` արծաթե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը մեդալներ են նվաճել Կատարի միջազգային մրցաշարում:

Գոռ Մինասյանը երկամարտի 424 կգ արդյունքով դարձել է Դոհայում կայացած մրցաշարի հաղթող, իսկ Ռուբեն Ալեքսանյանը` 416 կգ արդյունքով, արծաթե մեդալ է նվաճել:

Հայաստանի հավաքականի համար ևս մեկ մեդալ նվաճել էր 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը` դառնալով չեմպիոն: Նա պոկել էր 105 կգ, հրել՝ 127 կգ և երկամարտի 232 կգ արդյունքով դարձել ոսկե մեդալակիր:

Այսպիսով, հայ ծանրորդները տարեվերջյան վարկանշային Աշխարհի Գավաթի խաղարկությունում 3 մեդալ նվաճեցին:

Կարդացեք նաև
Close
Back to top button