ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Տաք ձմռան անսովոր հետևանքները

Արդեն մի քանի օր արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝   հանրապետության տարածքում մինչև դեկտեմբերի 26-ը պահպանվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 5-ից 7 աստիճանով բարձր լինելու հետևանքով հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում առկա է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Տարվա այս եղանակին հրդեհներն անսովոր են, և սոցցանցի օգտատերերից շատերին զարմացրել էր նման բովանդակությամբ նախազգուշացումը։  Ի պատասխան  ԱԻՆ–ը  «փաստեր» էր ներկայացրել․ Դիլիջանում  օրերս նկարահանված տեսանյութը՝  անտառածածկ տարածքում բռնկված հրդեհի կադրերով։

Ինչո՞ւ էր 2019–ը հրդեհաշատ, ինչո՞վ էր պայմանավորված անտառային հրդեհների տարածքային  մեծ ընդգրկունությունը, շոգ եղանա՞կն էր պատճառը, թե՞ մարդկային գործոնը․ հարցերին «Ռադիոլուրի հյուրասրահում»  պատասխանել  է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։  

Back to top button