ԿարևորՍպորտ

Տաթև Հակոբյանը՝ Կատարի մրցաշարի հաղթող

Դեկտեմբերի 22-ին Հայաստանը ներկայացնող ծանրորդները Կատարում մասնակցել են օլիմպիական վարկանիշային մրցաշարի:

Հիանալի է հանդես եկել 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Նա պոկել է 105 կգ, հրել՝ 127 կգ եւ երկամարտի 232 կգ արդյունքով դարձել մրցաշարի հաղթող:

Հայաստանի կանանց հավաքականի երկրորդ անդամը՝ 59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, երկամարտում ցույց էր տվել 201 (90+111) կգ արդյունք եւ զբաղեցրել 6-րդ հորիզոնականը:

Ցուցադրել ավելի
Back to top button