ԿարևորՀասարակություն

ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին

Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև  հանգստյան օրերին:

Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝  հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է:

Շրջայցերը կշարունակվեն մինչև Նոր Տարի:

Հորդորում ենք սպառողներին սննդամթերքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի, մթերքի  պահման պայմանների, մակնշման ցանկացած խախտում նկատելիս զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է

Նոր Տարվա և Սուրբ Ծննդայն տոների կապակցությամբ սահմանված հանգստյան բոլոր 8 օրերին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը՝ 010 206040, շարունակելու է շուրջօրյա աշխատանքը, ահազանգերին ընթացք է տրվելու, տեսուչները կաշխատեն արագ արձագանքման սկզբունքով:

Ցուցադրել ավելի
Back to top button