ԿարևորՀասարակություն

Կաղնուտեցիների երազանքի ճանապարհը

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սկսվել են Կաղնուտ գյուղ տանող ճանապարհի 8 կմ հատվածի բարեկարգման աշխատանքները, որին երկար էին սպասել թե՛ գյուղի բնակիչները, և թե՛ վարորդները։ Ռազմական նշանակության այս ճանապարհը խորհրդային տարիներից ի վեր չհիմնանորոգվելով՝ ամբողջովին քայքայվել և դժվարանցանելի էր դարձել ծանր տեխնիկայի հետևանքով, ինչը և զրկել էր գյուղացիներին ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Այժմ ընթանում են ճանապարհների հարթեցման, լայնացման և բարեկարգման աշխատանքներ։

Աշխատանքները իրականացվում են Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության կողմից՝ սեփական միջոցների հաշվին։ Բարեկարգումը նախատեսվում է ավարտին հասցնել դեկտեմբեր ամսվա վերջ։

Դեկտեմբերի 21-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այցելել է Երիցվանք՝ ծանոթանալու Կաղնուտ(Մողես) գյուղական բնակավայր տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքներին։
2020 թվականին ընդառաջ իրականություն է դառնում ևս մեկ աննախադեպ ծրագիր, որը կնպաստի գյուղում կյանքի աշխուժացմանը և որակի բարելավմանը։

Back to top button