ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ինչպե՞ս առողջացնել պետական կառավարման օրգանիզմը․ «Արժեքների հեղափոխություն»

«Պետական համակարգը մեխանիզմ չէ, որը մեկ հրահանգով հնարավոր լինի փոխել։  Այն կենդանի օրգանիզմ է․ ունի հոգեբանություն, կարող է հիվանդանալ, կարող է առողջանալ», – ասում է «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պետական համակարգի դիմադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։  

«Պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ջարդելու եմ»,– կառավարության վերջին նիստերից մեկին ասել էր Փաշինյանը։

«Եթե մեղադրում ենք համակարգին դիմադրելու մեջ, ապա պետք է փորձենք հասկանալ, թե ինչ չի արվում, որ համակարգը մնում է այդպիսին»,– ասում է Հովհաննիսյանը։  

Նրա կարծիքով ՝ պետական համակարգի ու պաշտոնյայի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել, պետական պաշտոնյային շարունակում են չվստահել։

«Կա սպասում, որ մեքենա է,  պետք է հրահանգը տանք,  ու համակարգն անի այն, ինչ ուզում ենք»։

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մարդիկ 10 հազար դրամ ընտրակաշառք վերցնում են այն դեպքում, եթե առաջարկված գաղափարները 10 հազարից ավելին չեն։  Հիմա գուցե այն գաղափարները, որ  առաջարկում ենք, այն ձևերը, որոնցով մոտիվացնում ենք պետական ծառայողին,  բավարար չե՞ն», – հարցնում է Հովհաննիսյանն ու առաջարկում մտածել հարցի շուրջ՝ իսկ  ինչ ենք առաջարկել համակարգին պահանջներ դնելուց առաջ։

Ցուցադրել ավելի
Back to top button