

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այսօրվա ժողովի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆեդերացիայի քարտուղարի պաշտոնը։
Նա ստացավ 13 ձայն, մրցակիցը՝ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։ 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր:
Ավելի վաղ հայտնել էինք` որ «Անի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Խորեն Հովհաննիսյանը, ով առաջադրվել էր ՀՖՖ նախագահի պաշտոնին, հանել է իր թեկնածությունը Արմեն Մելիքբեկյանին աջակցելու համար: