
Այսօր ՀՖՖ արտահերթ ժողովում ընտրելու են ՀՖՖ նախագահ և գործկոմի անդամներ:
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել են ֆուտբոլային ակումբ «Ուրարտու» մարզական ՀԿ-ի և ֆուտբոլային ակումբ «Վան» ՀԿ-ի կողմից՝ Արմեն Մելիքբեկյանը, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի կողմից՝ Թովմաս Գրիգորյանը։
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Անի» ֆուտբոլային ակումբից այս մասին, , որ «Անի» ՖԱ-ն հանում է Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։
Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել նոյեմբերի 21-ին:
Այդ օրը կայացել էր ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել էր հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակը: Ելույթներ էին ունեցել ունեցել գործկոմի անդամները: Քննարկումներից հետո Արթուր Վանեցյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին եւ առաջարկել հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն քվեարկությամբ հաստատել էր, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կայանալու է դեկտեմբերի 23-ին, որի ընթացքում ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ եւ նոր գործադիր կոմիտե: