ԿարևորՀասարակություն
Ամանորյա հրաշքը՝ փոքրիկների մասնակցությամբ


ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ամանորյա տոներին ընդառաջ, հայտարարել է ստեղծագործական նոր նախագծի մեկնարկ` առաջինից 4-րդ դասարանի աշակերտների համար: Նախագիծն այն աշակերտների համար է, որոնք սիրում են նկարել ու իրենց հույզերն արտահայտել գույների միջոցով:


«Ամանորն իմ հեքիաթից» ստեղծագործական-նկարչական նախագծի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվում են առաջինից 4-րդ դասարանի աշակերտների հեղինակային նկարները:


«Մեզ հետաքրքիր է յուրաքանչյուր երեխայի պատկերացրած Ամանորը` նրա ներաշխարհի գունապնակով»,- նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում:


Նախագիծը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը։