ԿարևորՔաղաքական

Մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր.Դավիթ Տոնոյանն ամփոփում է տարին

2019 թվականը հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին տարին ամփոփող Կառավարության հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Անցյալ տարին հաջողված էր բոլոր առումներով, մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք շատ կարեւոր սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար եւ բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն  ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,-ասել է նա:

Նախարարի խոսքով` անցնող տարին նշանավորվել է նաեւ նոր սպառազինությունների  ձեռքբերմամբ. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության տեսակներով: Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»:

Ցուցադրել ավելի
Back to top button