ԿարևորՀասարակություն

«Կովկասյան վագր». TIME-ի բնութագիրը` Հայաստանին

Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը` TIME-ը, հաշվի առնելով հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը, Հայաստանն անվանել է «Կովկասյան վագր», այս մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը «Թայմը», տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանում է «Կովկասյան վագր»: Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ «Թայմը»»,- հայտնել է Փաշինյանը:

Հոդվածում նշվում են երկրում թավշյա հեղափոխությունից հետո կատարված փոփոխությունները և 7 տոկոս տնտեսական աճի տեմպերը, ինչպես նաև Հայաստանի վարկանիշի բարձրացումը Moodys վարկանիշային գործակալության կողմից: Նշվում է, որ այս աճում իր նշանակալի դերն ունի տնտեսության կառուցվածքի փոփոխությունը և ՏՏ ոլորտը, որտեղ միջին տարեկան աճը կազմում է 20 տոկոս: Նշվում է նաև զբոսաշրջության ոլորտում գրանցված առաջընթացը: Իսկ արտերկրից ուղիղ ներդրումների ծավալը կազմել է մոտ 250 մլն դոլար:

Ցուցադրել ավելի
Back to top button