ԿարևորՄտքերի խաչմերուկ

Վարկերը գործիք, ոչ թե՝ չարիք. գործարարի ուղեցույց

«Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը «Մտքերի խաչմերուկ» հաղորդման ժամանակ խոսելով՝ «Վարկերը որպես բիզնես խթանելու միջոց» թեմայի մասին նշել է, որ վարկը պետք է գործիք լինի, ոչ թե չարիք, կամ բարիք։ «Օրինակ դանակը, եթե դրանով հաց ես կտրում օգտակար է, մարդուն՝ վնասակար»,–նշել է գործարարը։  Եթե բիզնեսն սկսում ես  առանց նպատակի, ապա հաջողության չես հասնի։  

«Բիզնեսն այսօր շատերն այսպես են սկսում ․վերցնում են գումար, հետո օֆիսի տարածք են վարձակալում, այնուհետեւ մտածում ինտերերի մասին, գնում բազմոց,  բազկաթոռ, որ բիզնեսմենը հարմար նստի։ Սրանք բիզնես հարմարավետության համար արվող ծախսեր են, ոչ թե՝ բիզնես սկսելու»,–ասում է գործարարը։ Եվ խորհուրդ տալիս, նպատակային վարկ վերցնել, եւ այն էլ` վստահելի կազմակերպություններից։

«Խուսափեք այն վարկային կազմակերպություններից, որոնք առանց լուրջ վերլուծության վարկեր են տրամադրում, դրանք ապագայում խնդրահարույց են լինելու վճարողի համար։ Վարկեր վերցրեք այն կազմակերպություններից, որոնք անվճար կվերլուծեն ձեր բիզնես հնարավորությունները, կտան ճիշտ վերլուծություն եւ կկանխատեսեն հնարավոր խնդիրները։ Իսկ այսօր մարդիկ խուսափում են վերլուծությունից, եւ միայն գումար են պահանջում»,– ասում է գործարարը եւ հավելում, որ վստահելի եւ հուսալի բանկը դառնում է գործընկեր։ Առաջինը հենց բանկին է պետք, որ տվյալ բիզնեսը հաջողություն ունենա, քանի որ բանկին հարկավոր չէ գրավադրված գույքը, բանկն ուզում է վերադարձնել գումարը՝ իր շահույթով։ 

Back to top button