ԿարևորՀասարակություն

Նոր տրանսպորտային ցանցի ավտոբուսների համար պահանջներ են լինելու, այդ թվում՝ բրենդինգի

Մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսները, որոնց լուսանկարներն տարածվել են սոցցանցում, կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում: Ընդ որում, դրանք քաղաքին կծառայեն մինչև նոր տրանսպորտային ցանցի ներդրվելը՝ միջանկյալ շրջանում: Այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Եթե հիշում եք, այս տարվա օգոստոսին քաղաքապետ Մարությանը հանդիպել էր մասնավոր ուղևորափոխադրողների հետ և առաջարկել՝ մինչև նոր երթուղային ցանցի ներդրումը թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը:

Այս օգտագործած ավտոբուսների ներկրումը, ըստ էության, այդ առաջարկի արձագանքն է: Սա կարևոր է իմանալ, որովհետև նոր տրանսպորտային ցանցի համար քաղաքի ձեռք բերելիք ավտոբուսների առաջ ընդհանրական պահանջներ են դրվելու, այդ թվում՝ բրենդինգի (գույնի, ձևավորման և այլն)»,- գրել է նա:

Տես նաև՝ Մասնավոր ընկերությունը Երևանի երթուղիների համար նոր ավտոբուսներ է ձեռք բերել

Ցուցադրել ավելի
Back to top button