ԿարևորՔաղաքական

Մայամի Բիչը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մայամի Բիչը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ամերիկյան քաղաքի իշխանությունը բանաձև է ընդունել, որի նպատակն է ճանաչման միջոցով հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այս բանաձևի ճանաչումը հնարավոր է դարձել շնորհիվ այդ քաղաքի խորհրդի կազմի մեջ մտնող հայազգի գործիչ Մարկ Սամուելյանի։ Հենց Սամուելյանն է քաղաքային իշխանություններին ներկայացրել նախագիծը։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին ու Մայամի Բիչի իշխանությանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Մայամի Բիչը Միացյալ Նահանգների ամենահարավային քաղաքն է։ Այն կղզու վրա է և այդպիսով անկախ է մայրցամաքային Մայամիից։ Այն նաև ամենահարուստ ամերիկացիների բնակավայրերից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button