ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայաստանի ապագան գիտությունն է եւ վերջ

«Ինչու մենք հայերս չլինեք որեւէ նոր բժշկական թեստի հայտնաբերող կամ հայտնագործող ամբողջ աշխարհի համար։ Ինչու չլինենք այդ թեստը վաճառող եւ այդ հայտնագործության համար եկամուտ ստացող»,- «Ռադիոլուրի հյուրասրահում» է Աստղիկ Հակոբյանը՝ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային մեխանիզմների հետազոտման գիտական խմբից։

Մենք շատ հաճախ ենք լսում, թե Հայաստանում գիտություն չկա, գիտությամբ հիմնականում զբաղվում են ավագ սերնդի ներկայացուցիչները։

«Ես երիտասարդ եմ, գիտնական ու այս պայմաններում զբաղվում եմ գիտությամբ։ Բայց ուսանողներիս «ծանր» սրտով եմ ասում՝ եկեք գիտություն, որովհետեւ իհարկե ամեն ինչ լավ է, բայց ցածր աշխատավարձերն ու ֆինանսավորումն իրենցն անում են»,– ասում է Աստղիկը։

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի FAST-ի գրասենյակում «Ռոսատոմ» կորպորացիայի՝ More for Metsamor («Ավելին Մեծամորի համար) կրթական նախագծի շրջանակներում Մեծամորի թիվ 2 դպրոցի  աշակերտները ելակից ԴՆԹ են առանձնացրել։ Գիտական այս եւ նմանատիպ փորձերը ժամանակակից կրթական ձեւաչափերը հասանելի են դարձնում աշակերտներին եւ նպատակ ունեն դպրոցը վերածել Մեծամորի կրթական հանգույցի:

Այսպիսի ծրագրերը պետք է լինեն շարունակական։ Աստղիկն ասում է՝ մեդիադաշտում էլ գիտությունը լուսաբանող լրագրողների մասնագիտական լուրջ պակաս կա։ Այս ոլորտում խնդիրները համակարգային լուծում են պահանջում։

Ցուցադրել ավելի
Back to top button