Հասարակություն

Ավտոկայանատեղիների վիճակահանություն՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում ընթանում է կառավարության 2016 թ. նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ հաստատված պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլի շրջանակներում Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի 294 ավտոկայանատեղիների տեղադիրքի որոշման վիճակահանությունը:

Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը և արձանագրված խնդիրները, բազմաբնակարան շենքում նախատեսված ավտոկայանատեղիների տեղադիրքի որոշման համար վիճակահանություն իրականացնելու ձևաչափը ծրագրի շրջանակներում առաջին անգամ է կիրառվում՝ հնարավոր շահարկումներից խուսափելու համար:

Շենքային համալիրը բաղկացած է 6 մասնաշենքերից և 14 մուտքերից: Վիճակահանության արդյունքում յուրաքանչյուր մասնաշենքին և մուտքին համապատասխան (յուրաքանչյուր մուտքից հավասարաչափ տեղադրվածության սկզբունքով նախապես ուրվագծված) որոշվում է տվյալ ավտոկայանատեղիի տեղադիրքը:

Բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Ցուցադրել ավելի
Back to top button