ԿարևորՄիջազգային

Չեչնիայով Ռուսաստանն ու Վրաստանը կապող ավտոճանապարհի կառուցումը նպատակահարմար է․ Պուտինի տարեվերջյան ասուլիսը

Մոսկվայում տեղի է ունեցել  Ռուսաստանի նախագահի  ավանդական տարեվերջյան մեծ ասուլիսը։ Ռուսաստանի նախագահը անդրադարձել է ինչպես ներքին, այնպես էլ գլոբալ հարցերի։

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի գործունեությանն իրավական գնահատական տալու անհրաժեշտություն չկա, միասնական պետության փլուզումից հետո բոլոր տարածքային հարցերն արդեն լուծվել են:

«Ինչ վերաբերում է Գորբաչովի կամ այլ անձանց գործողություններին իրավական գնահատական տալուն, ապա չեմ հասկանում՝ ի՞նչ այն կտա տարածքային ամբողջականության տեսանկյունից: Այստեղ բոլոր հարցերն արդեն լուծված են, բոլոր փաստաթղթերը ստորագրված են: Ինչո՞վ իրենց այդ գործողություններին կօգնի իրավական գնահատականը: Չեմ հասկանում»,- ասել է Պուտինն այսօր տված մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լրագրողի հարցին ի պատասխան Ռուսաստանի նախագահն անդրադարձել է, նաև Լենինը գործունեությանը՝ նշելով, որ  մինչեւ 1917 թվականի հեղափոխությունը Ռուսաստանը «խիստ կենտրոնացված, միացյալ պետություն» էր, իսկ Լենինը, փաստորեն, առաջարկեց կոնֆեդերացիա, որում էթնոսները կապված էին կոնկրետ տարածքներով, որոնք ստացել էին Խորհրդային Միության կազմից դուրս գալու իրավունք: Սա ստեղծել է «ցավոտ կետեր»:

Վլադիմիր Պուտինը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նպատակահարմար է համարում Չեչնիայի տարածքով Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհի կառուցումը։

«Այդ գաղափարի իրագործումը նպատակահարմար է», — հայտարարել  է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գործնական ծրագրեր այս առումով չունի։

Վրաստանը Ռուսաստանին միացնող նոր ճանապարհի կառուցման նախաձեռնությամբ էր հանդես եկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

Վլադիմիր Պուտինին հարց են ուղղել նաև երկրի Սահմանադրությունը  փոփոխելու վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ նորն ընդունելու անհրաժեշտություն չկա, սակայն փոփխություններ երկրի մայր օրենքում կարելի է։ Նա հայտարարել է, որ կարելի էր չեղարկել  «անընդմեջ բառը» հոդվածում, որը վերաբերում է երկու նախագահական ժամկետներին։

Ռեկորդային թվով լրագրողներ են այս տարի հավատարմագրվել Պուտինի տարվերջյան ասւոլիսին։ Նրանց թիվը մոտ 1900–ն է եղել։ Տևողության ռեկորդը չի գերազանցվել․ 2008–ին ասուլիսը տևել է 4 ժամ 40 րոպե, այս տարի՝ 4 ժամ 18 րոպե։

Պուտինի տարեվերջյան ասուլիսը անցկացվում էր 15–րդ անգամ։

Ցուցադրել ավելի
Back to top button