ԿարևորՀասարակություն

Մասնավոր ընկերությունը Երևանի երթուղիների համար նոր ավտոբուսներ է ձեռք բերել

Երևանի երթուղիների համար նախատեսված նոր քաղաքային ավտոբուսներն արդեն մայրաքաղաքում են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ Քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը:

«Բաս Վոյաժի» նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են: Դրանք շուտով երթուղում կլինեն»,- գրել է Սարգսյանը:

Գրառման մեկնաբանությունների մեջ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանել է, որ այս ավտոբուսները մասնավոր ընկերության ներկրած մեքենաներ են, քաղաքապետարանը չի ձեռք բերել: Ենթադրվում է, որ մասնավորը կհայտարարի, թե որ գծերում են աշխատելու: Իհարկե, քաղաքապետարանի համաձայնությամբ:

2019-ի հուլիսին հայտարարվել է, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Ցուցադրել ավելի
Back to top button