ԿարևորՀասարակություն

Մահացել է Հովհաննես Մուրադյանը

85 տարեկանում մահացել է մեր գործընկեր, շատ սիրված ռադիոյական Հովհաննես Մուրադյանը՝ պարոն Հովհաննեսը։

Նա 14 տարեկան էր, երբ Սալոնիկից ընտանիքը տեղափոխվեց Հայաստան։ Մեծացավ մտավորականի ընտանիքում։ Քույրը բյուզանդագետ էր, ինքն էլ արեւմտահայերեի հրաշալի գիտակ։

Հանրային ռադիոյում հիշում են, թե պարոն Հովհաննեսն ինչ բարի էր, օգնող ու բոլորին հասնող։

Իր կյանքի 85 տարիներից 41-ը նվիրել է Հանրային ռադիոյի երաժշտական խմբագրությանը՝ ղեկավարել եվրոպական երաժշտության բաժինը։

Հանրային ռադիոյից հետո Հովհաննես Մուրադյանը վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր. 15 տարի աշխատում է Կոնսերվատորիայում որպես «Երաժշտական Հայաստան» ամսագրի խմբագիր–սրբագրիչ։

Սակայն երաժիշտը հետաքրքրված էր նաեւ սպորտով։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ զբաղվել է սեղանի թենիսով, հետո՝ աշխատել որպես մարզիչ։

Հոգեւորական դառնալու մտքից հրաժարվել է. հանդիպել է կնոջն ու ամուսնացել բավականին հասուն տարիքում։

Հոգեհանգիստը՝ այսօր ժամը 17.00-ին, Այվազովսկու 14/4 «Մեմորիալ» հոգեհանգստի սրահում,

Հուղարկավորությունը՝ վաղը 13.00-ին նույն տեղից։

Ցուցադրել ավելի
Back to top button