Հաղթողը

«Հաղթողը»․ Արսեն Ջուլֆալակյանի օլիմպիական ոսկի տանող ճանապարհը

Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը հիշում է, թե ինչպես էր մայրն իրեն տանում խմբակներ, միայն թե Արսենը տարբեր բնագավառներից գաղափար ունենար: Համալսարանի ընդունելության քննությունները համընկան Եվրոպայի պատանիների առաջնության հետ ու Արսենի հայրը՝ Լևոն Ջուլֆալակյանը, տղայի առաջ պայման դրեց. կամ սպորտը կամ կրթությունը, որն էլ ընտրես, կողմ եմ, միայն թե պիտի լավագույնը լինես: Արսենն ընտրեց երկուսն էլ. դարձավ չեմպիոն ու ընդունվեց համալսարան: 2020 թվականին չեմպիոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց ու անցավ մեկ այլ պատասխանատու աշխատանքի՝ քաղաքական գործունեությանը ու այդ ոլորտում ևս պատրաստվում է չեմպիոն դառնալ:

Ցուցադրել ավելի
Back to top button