ԿարևորՄիջազգային
Կրակոցներ Մոսկվայի կենտրոնում․ ԶԼՄ-ները հաղորդում են զոհերի ու վիրավորների մասին


Մոսկվայի կենտրոնում՝ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) շենքի մոտ կրակոցներ են հնչել։ Հարձակում իրականացնողը վնասազրծվել է, կան վիրավորներ, հաղորդում է lenta.ru-ն։
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 18: 17-ին Մոսկվայի կենտրոնում Բոլշայա Լուբյանկայի փողոցում անհայտ տղամարդը կրակ է բացել: Նրան չեզոքացրել են։
Հարձակվողի ինքնությունը պարզվել է: Հարձակման տարածքում երթևեկությունը դադարեցված է, մետրոյի կանգառի մուտքը և ելքը ևս սահմանափակումներով է: Առայժմ շատ մանրամասներ հայտնի չեն: Մինչդեռ լրատվամիջոցները հաղորդում են երեք հարձակումների մասին։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակման արդյունքում ԱԱԾ երկու սպաներ լուրջ վնասվածքներ են ստացել: Ըստ տարբեր աղբյուրների, կրակահերթի ժամանակ մեկից երեք մարդ է մահացել: