ԿարևորՀասարակություն

Այս տարի կառուցվել է շուրջ 440 կիլոմետր ճանապարհ

2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս տարի կառուցվել է շուրջ 440 կիլոմետր ճանապարհ: 

«Այս տարի հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 5 տարում:

Պետք է հատուկ ընդգծել, որ նախորդ տարիների համեմատ էականորեն նվազել է ճանապարհների հիմնանորոգման ինքնարժեքը. եթե օրինակ 2014թ-ին 1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգումն արժեցել է ավելի քան 200 մլն դրամ, ապա այս տարի նույն աշխատանքները բյուջեի համար արժեցել են երկուսուկես անգամ ավելի էժան՝ մոտ 80 մլն դրամ»,- գրել է վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button