ԿարևորՔաղաքական

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ

Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Ողջունելով հյուրերին` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսությունը և դերակատարների պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր հարթակներում առկա համագործակցության առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում փոխադարձաբար կարևորվել է միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործման նշանակությունը՝ որպես երկկողմ օրակարգի բաղադրիչ:

Զրուցակիցներն ընդգծել են միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխաջակցության և փոխվստահության ձևավորված ավանդույթը և վերահաստատել փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու այդ սերտ համագործակցությունը:

ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվել է,  որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և հանգուցալուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button