ԿարևորՄտքերի խաչմերուկ

Մարզերի քարտեզագրում՝ բիզնեսը Երևանից դուրս արդյունավետ դարձնելու համար

«Ճանապարհների բարեկարգումը  մարզային բիզնեսը զարգացնելու առումով հուսադրող քայլ  է», – վերլուծելով մարզային բիզնեսի  այսօրվա իրավիճակը ՝ ասել է «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը՝ «Մտքերի խաչմերուկ» հեղինակային հաղորդման ժամանակ։

Նրա կարծիքով՝ մարզերում բիզնես  սկսելու և վարելու տեսանկյունից իրավիճակը հուսադրող չէ, քանի որ պատկերը, մայրաքաղաքի համեմատությամբ,   ծախսերի  առումով նույնն է, շահույթի առումով՝ անհամեմատ ցածր։

Չնայած սրան՝  մարզային բիզնեսը, ըստ գործարարի,  գրավիչ դառնալու մեծ հեռանկար ունի։

Բակուր Մելքոնյանը  կարծում է, որ մարզերի քարտեզագրումը կօգնի գործարարներին բիզնես սկսելուց առաջ տեղյակ լինել, թե որ մարզն ինչ ռեսուրս ու ներուժ ունի։  

Back to top button