ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Աբովյանում չեն բացառվում արտահերթ ընտրությունները

Աբովյանի վերընտրված քաղաքապետը հին քաղաքականության մշակույթի կրողն է և  այդ գնահատականը  ուժի մեջ է , քանի դեռ  նա չի դրսևորել  նոր վարքագիծ, «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Հարուցված է 4–5 քրեական գործ, և այդ իսկ պատճառով  մարզպետը   մտածում է, որ Աբովյանում հաջորդ տարի  կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Իսկ Ամանորին ընդառաջ  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմն ու մարզպետարանի ենթակայության տակ գործող կառույցի աշխատակիցները խնայողություններից ձևավորված գումարներից կստանան պարգևավճարներ։  

Մարզպետը խոսել է նաև  մարզպետարանում հեղափոխությանը   դիմադրողների մասին։  Այդ դիմադրությունն ակնհայտ է դարձել  համայնքներում  որոշ  ծրագրերի իրականացման  ժամկետների ուշացման  ժամանակ։ Համայնքների ղեկավարները  մարզպետի  առաջ քաշած ծրագրերը չեն համարել առաջնային։    

Back to top button