ԿարևորՀասարակություն
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհն այսօրվանից բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար


ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը դեկտեմբերի 18-ից բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նշյալ ճանապարհահատվածը շինարարական աշխատանքների պատճառով փակ էր ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։