

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, կառավարական պատվիրակություն գործուղելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և այլք:
Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա: Կառավարական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կմեկնի դեկտեմբերի 20-ին: