ԿարևորՀասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա հիմնարկներում աշխատավարձը կբարձրանա

2020 թվականի հունվարից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող շուրջօրյա հաստատություններում (ընդհանուր տիպի մանկատներում, տուն ինտերնատներում և հատուկ խնամքի հաստատություններում) 900-ից ավել աշխատակիցների աշխատավարձն էականորեն կավելանա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառումն է արել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Մասնավորապես՝

1. Ընդհանուր տիպի տուն ինտերնատներում
Բժշկական անձնակազմ — 52% (ամսական միջին աճ 54040 դրամ)
Միջին բուժ․ անձնակազմ — 32% (միջին աճ 29200 դրամ)
Կրտսեր բուժ․անձնակազմ — 49% (միջին աճ 45220 դրամ)
Սոցիալ-հոգեբանական անձնակազմ — 34% (միջին աճ 35400 դրամ)
Սննդի տրամադրում — 36% (միջին աճ 30900 դրամ)
Տեխնիկական և կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ — 27% (միջին աճ 13000 դրամ)

2. Մանկատներում
Բժշկական անձնակազմ — 44% (միջին աճ 52300 դրամ)
Միջին բուժ․ անձնակազմ — 34% (միջին աճ 33830 դրամ)
Կրտսեր բուժ․անձնակազմ — 40% (միջին աճ 36150 դրամ)
Մանկավարժական անձնակազմ — 30% (միջին աճ 31800 դրամ)
Սոցիալ-հոգեբանական անձնակազմ — 27% (միջին աճ 32860 դրամ)
Սննդի տրամադրում — 26% (միջին աճ 24560 դրամ)
Տեխնիկական և կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ — 22% (միջին աճ 19000 դրամ)

3. Հատուկ տիպի խնամքի հաստատություններում
Բժշկական անձնակազմ — 31% (միջին աճ 56280 դրամ)
Միջին բուժ․ անձնակազմ — 20% (միջին աճ 30130 դրամ)
Կրտսեր բուժ․անձնակազմ — 26% (միջին աճ 35180 դրամ)
Սոցիալ-հոգեբանական անձնակազմ — 10% (միջին աճ 13450 դրամ)
Սննդի տրամադրում — 13% (միջին աճ 14100 դրամ)
Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ — 11% (միջին աճ 12000 դրամ):

Ցուցադրել ավելի
Back to top button