ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոն՝ տարվա ԶԼՄ

Հայկական PR մրցանակաբաշխության «ՏԱՐՎԱ ԶԼՄ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հանրային ռադիոն՝ «Կոմիտաս 150 տարի/րոպե» նախագծի համար։

Հայկական PR ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր կայացել է ամենամյա Հայկական PR մրցանակաբաշխությունը, որի նպատակն է նպաստել հանրային կապերի մասնագետների դերի բարձրացմանը, հանրային կապերի կարևորմանը՝ հասարակության հետ հետադարձ կապի ապահովման նոր մեթոդների ու տեխնոլոգիանների ստեղծմանն ու կիրարկմանը:

Հոկտեմբերի 11-ին Հանրային ռադիոն Կոմիտասի 150-ամյակին նվիրված ներկայացրել է Կոմիտաս 150 տարի/րոպե եռասկավառակ ալբոմը: Ալբոմում ընդգրկված է 150 րոպե ընդհանուր տևողությամբ 53 կատարում՝ ակադեմիական տարբերակներից մինչև ժամանակակից մշակումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button