ԿարևորՀասարակություն
Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի բնակիչները Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում


Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի խիստ վթարային շենքում բնակվող տատիկներն Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ հրապարակելով վթարային շենքի լուսանկարը:
«Աստված նրանց երկար տարիների կյանք տա, որ տարիներ շարունակ կրած զրկանքներից հետո վայելեն իրենց հարմարավետ պայմանները: Շուտով այդ մռայլ «հուշարձանից» կմնան միայն լուսանկարներ»,- գրել է Պետրոսյանը: