ԿարևորՏնտեսական

Արաքսավանում հիմնել են 120 հա վանդերֆուլ տեսակի նռան այգիներ

Արաքսավան բնակավայրի տարածքում ֆերմերներ Հենրիկ Ասլանյանը և Գագիկ Ծատրյանը  շուրջ 120 հա-ի վրա հիմնվել են վանդերֆուլ սորտի նռան այգիներ: Արցախպրեսը գրում է, որ նռան այս տեսակը նորություն է Արցախի համար:

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ավելի քան մեկ տարի, նշված տարածքներում իրականացվել են հողերի նախապատրաստման աշխատանքներ:

Տնկիներն ու անհրաժեշտ ոռոգման համակարգերը ներկրվել են ԱՄՆ-ից: Իր տեսակի մեջ այգին լինելու է առաջինն Արցախի Հանրապետությունում և՛ գործածվող սորտի, և՛ ոռոգման արդիական համակարգերի կիրառման տեսանկյունից: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանն այցելել են նորատունկ այգի և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին: Գյուղնախարարի բնութագրմամբ, այն ամենախոշոր ներդրումն է պետական պահուստային հողերում և լավ նախադեպ է լինելու առաջիկա նմանատիպ ծրագրերի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button