Հասարակություն

Անգլերենի կատարելագործման նոր հնարք

Անգլերենի անսահմանությունն այսօր  չի ճանաչում  նաև տարիքային սահմաններ: 2012թ-ից սկսած միջազգային լեզվի մրցույթը՝ հնարավորություն է տալիս  տարբեր երկրների մասնակից երեխաններին, պատանիներին և ուսուցիչներին ոչ միայն հաղորդակցվել օտար  լեզվով, իրականացնել քննարկումներ, այլև կիսվել իրենց իսկ սեփական փորձով:

Մրցույթն ամբողջ աշխարհում անցկացվում է վճարովի հիմունքներով, որը կազմում է ընդամենը 5 եվրո:

Հավաքված գումարը բացառապես օգտագործվում է մրցույթի կազմակերպման և Global Hippo Assosiation-ին աջակցելու համար:

“The Kingdom of English” ակումբը  Հայաստանում կրկին սկսում է ընդունելությունը 6-19 տարեկան երեխաների և պատանիների համար: Անգլերենի միջազգային օլիմպիադան անցկացվում է երեք փուլերով։

Առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են մասնակից երկրներում, երորրդ փուլն արդեն  հնարավորություն է տալիս լինել Իտալիայում։ Մասնակիցները կբաժանվեն ըստ տարիքային խմբերի:

1. Little Hippo – CEFR Pre A1 Young Learners

2. Hippo 1 – CEFR A1 Young Learners

3. Hippo 2 – CEFR A1

4. Hippo 3 – CEFR A2

5. Hippo 4 – CEFR B1

6. Hippo 5 – CEFR B2

ՀՀ բոլոր դպրոցները կարող են տեղեկություն ստանալ“Hippo”-ի պաշտոնական ներկայացուցիչը համարվող “The Kingdom of English” ակումբից: Թեստերի ստուգումը կաատարվում է Any Scan Checker from Chiron ծրագրով:

Ցուցադրել ավելի
Back to top button