ԿարևորՀասարակություն

2020-ին կունենանք ավելի բարեկարգ Գյումրի, ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ և առավել գրավիչ պայմաններ ներդրողների համար

Գյումրին 2019-ին վերածվել էր շինհրապարակի, լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ էին իրականացվում միանգամից 4 ծրագրով: Ընդհանուր հաշվով տարին ավարտվում է 20 կմ նոր ճանապարհով և 2 վերակառուցված հրապարակով: Սակայն երկրորդական փողոցների բնակիչներն հաճախ են դժգում դժվարանցանելի փողոցների անմիխիթար վիճակից:

2020-ին գրեթե նույն բյուջեով նորից կաշխուժանան փողոցաշինական աշխատանքները, դեռ մի բան էլ ավելի, անցած տարիներին տնտեսումներ են արվել: Սամբվել Բալասանյանն ասում է՝ 2020-ին կունենանք ավելի բարեկարգ Գյումրի, ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ և առավել գրավիչ պայմաններ ներդրողների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button