Հասարակություն

Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Այս տեղեկությունը «Արմենպրես»ի հետ զրույցում հաստատել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 11-ին:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի սկզբին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել էր: Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button