ԿարևորՀասարակություն

Պետական կրթաթոշակ հայ երիտասարդներին՝ սովորելու Սիլիկոնյան հովտում

ՀՀ կառավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սիլիկոնյան հովտի Դրեփերի ձեռներեցության դպրոցում ուսանելու համար պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին: 

Այդ մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք վարչապետի գլխավորությամբ վերջերս Սիլիկոնյան հովտում էինք: Մի շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք` ՀՀ կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին` ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը հոգալու է ընտրված այն ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը, ովքեր կցանկանան և կդիմեն այդ ծրագրին, և հնարավորություն կստանան 7 շաբաթ տևողությամբ ձեռներեցության և բիզնես դասընթացներ անցնելու Դրեփերի համալսարանում»,- ասաց Արշակյանը և հավելեց, որ Դրեփերի համալսարանում դասավանդում են հայտնի և հաջողակ ձեռներեցներ:

Ցուցադրել ավելի
Back to top button