ԿարևորՀասարակություն

Հակառակորդը խախտել է հրադադարը․ հայկական կողմը կորուստներ չունի

Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում։ Հովհաննիսյանն ասել է, որ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: «ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button