ԿարևորՀասարակություն

«Լուսավոր Հայաստանը» քննարկում է Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը

« Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է  Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում  նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

«Եթե կառավարման  խորհուրդը  որոշի, որ Դավիթ Խաժակյանը   պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք  ներկայացված չլինել  Երևանի ավագանիում`  չկրելով պատասխանատվություն ավագանիում իրականացվող  գործունեության համար»,- լրագրողների հարցերին պատասխանելով՝ այսօր ասել է «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  Նա նշել է նաև, որ  հազարավոր նամակներ են ստացել  քաղաքացիներից և սրանով փորձում են ցույց տալ, որ ականջալուր են  քաղաքացիների ձայնին և դրանից բխող քայլեր են  քննարկում։ «Լուսավոր Հայաստանին» մեղադրում են ավագանիում «Լույս» խմբակցության անդամների գործուներության համար, մինչդեռ խմբակցությունում  «Լուսավոր Հայաստանի»  ներկայացուցիչը միայն  Դավիթ Խաժակյանն է։

Մանրամասները ձայնագրությունում․

Back to top button