ԿարևորՔաղաքական

Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել

ԱՄՆ Պետական դեպարտամենտը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը։

«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Մեր հայացքներն արտացոլված են այդ հարցով այս տարվա ապրիլի նախագահի վերջնական հայտարարության մեջ»,- ասվում է Պետդեպի կայքում տեղադրված կարճ հաղորդագրությունում։

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որ 4-րդ անգամ ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։

Նախկինում բոլոր փորձերը մերժվել էին սենատորների կողմից, որոնք Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձեւի վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button