ԿարևորՀասարակություն

Էջմիածնում բացվել է Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառը


Էջմիածնում տոնավաճառի եւ Սուրբ Ծննդյան մսուրի բացումն ուղեկցվել է Զանգակ եւ Վաղարշապատ խմբերի համերգային ծրագրով։ Մեկ ամիս շարունակ, ամեն օր տոնավաճառը կգործի քաղաքապետարանի հարակից այգում։ Հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ ու զարդեր, ֆրանսիական գինի, տաք թեյ, անուշաբույր սուրճ ու զանազան անուշեղեն. ահա ոչ ամբողջական ցանկը, որ տոնավաճառի օրերին կառաջարկվի Էջմիածնի բնակիչներին ու հյուրերին:

Այս տարի տոներին քաղաքն առանձնահատուկ խնամքով ու մանրակիտ է պատրաստվել. ունի նոր կենտրոնական տոնածառ, փողոցների արտաքին ձեւավորում, ատրակցիոններ, տոնավաճառ եւ լուսանկարչական հարթակներ։

Մի քանի օրից էլ կվառվեն գլխավոր հրապարակի տոնածառի լույսերն, ինչի շնորհիվ քաղաքի տոնական տեսքն ամբողջական կդառնա։

Ամանորի եւ Սուրբծննդյան տոնավաճառը, տոնական լուսանկարչական հարթակն ու թեմատիկ երգերն ազդարարում են մոտալուտ 2020 թվականի…

Gepostet von Էջմիածնի քաղաքապետարան / Municipality of Ejmiatsin am Montag, 16. Dezember 2019
Ցուցադրել ավելի
Back to top button