ԿարևորՀասարակություն
Երևան-Ստամբուլ չվերթերը կվերսկսվեն


«Ատլաս գլոբալը» ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթերը, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, ընկերությունը կվերսկսի դեկտեմբերի 21-ից։
Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս գլոբալը» դադարեցրել էր չվերթերը բոլոր ուղղություններով։
Ավելի վաղ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթերը դադարեցվել էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով, իսկ տոմսեր ձեռք բերած ուղևորները նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում փոխհատուցվելու են:
«Ատլաս գլոբալը» Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթեր է իրականացնում շաբաթական 4 անգամ։