ԿարևորՀասարակություն

Գյումրիում զորակոչի մեկնարկը տրվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից

Դեկտեմբերի 16-ին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից պարտադիր զինվորական ծառայության է մեկնել գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը:

«Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ձմեռային զորակոչի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, այլ պաշտոնյաներ ու զինվորականներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին:

Հայրենիքի պաշտպաանությունը սրբազան առաքելություն է, որը մեր ժողովրդի համար դարեր շարունակ եղել է կյանքի ու պատվի հարց, իր խոսքում նշել է քաղաքապետը, միաժամանակ վստահություն հայտնելով, որ այսօր բանակ զորակոչվող տղաները դառնալու են հայ զինվորականների լավագույն ավանդույթների, մեր նախնիների արդար գործի արժանի շարունակողները:

Ցուցադրել ավելի
Back to top button