ԿարևորՀասարակություն

Wizz Air-ն ապրիլից կիրականացնի Վիեննա-Երևան և Վիլնյուս-Երևան չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը հաջորդ տարվանից շաբաթական երկու անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան: Ապրիլից կիրականացվեն Վիեննա-Երևան և Վիլնյուս-Երևան չվերթերը:  Այս մասին այսօր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ  ասուլիսում հայտարարել են ոլորտի պատասխանատուները: Տոմսերը կարժենան 25 եվրո և կվաճառվեն միայն օնլայն:

«Ուղևորները կարող են առցանց ամրագրումներ անել կամ օգտվել իրենց բջջային հավելվածներից: Եթե դուք ուղեբեռի կարիք չունեք, ապա չպետք է դրա համար վճարեք, նույն սկզբունքով՝ նաև սննդի դեպքում»,- ասել է Wizz Air-ի կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրեաս Ռադոն :

Wizz Air-ը հունգարական լոուքոստեր է, որը եվրոպական բյուջետային ավիափոխադրողներից ամենահայտնին է: Նրա գործունեության հիմնական ուղղությունը Կենտրոնական Եվրոպայի ներքին և միջազգային թռիչքներն են:

Ցուցադրել ավելի
Back to top button