Պենտագոնը պատասխանել Է Ինջիրլիքը փակելու Էրդողանի հայտարարությանը


ԱՄՆ-ն օգտագործում է թուրքական ռազմակայանները, ներառյալ «Ինջիրլիք» ավիաբազան, միայն Անկարայի թույլտվությամբ: Պենտագոնում այսպես են արձագանքել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի Ինջիրլիքի և Քյուրջեքի ռազմաբազաների հնարավոր փակման մասին սպառնալիքին:
«Մեր ուժերի կարգավիճակը Թուրքիայում դիտում ենք որպես ՆԱՏՕ-ի գծով համագործակցության եւ ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին պաշտպանելու բազմամյա հանձնառության խորհրդանիշ»,-Պենտագոնից ասել են ՏԱՍՍ-ի թղթակցին:
Պենտագոնի ներկայացուցիչը հավելել է նաև, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ձգտում Է պահպանել այդ հարաբերությունները՝ Թուրքիային կոչ անելով կառուցողական քաղաքականություն վարել տարաձայնությունների հարցում:
Էրդողանն ավելի վաղ հայտարարել Էր, որ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանվելու դեպքում Անկարան կարող Է ԱՄՆ-ի համար փակել Ինջիրլիքի ավիաբազան եւ Քյուրեջիք ռազմակայանը: