ԿարևորՀասարակություն

Մշակութային կյանքին մասնակցելու նոր հնարավորություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների համար

2020-ի փետրվարից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը.

Այս իրավունքն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարության հետ համատեղ բարելավվել են ընթացակարգերը, ընդարձակվել են ծավալները՝ ներառելով թանգարանները.

«Այլևս հարկավոր չէ սոցծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով և անհրաժեշտության դեպքում հաշմանդամությունը հավաստող փաստաթղթով մոտենալ մշակութային օջախներ:

Այսպիսով մեր քաղաքացիները կկարողանան պետական յուրաքանչյուր թատրոն հաճախել տարին 3 անգամ և յուրաքանչյուր թանգարան՝ ամիսը 2 անգամ։ Արդյունքում տարեկան առնվազն 48 ներկայացման և ամեն օր թանգարաններ այցելելու անվճար հնարավորություն կունենան»:

Նախարարը հույս է հայտնել, որ մշակութային օջախները հնարավոր ամեն բան կանեն, ապահովելու համար նաև ֆիզիկական և բովանդակային մատչելիությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button