Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
[email protected]

 ««Սոսի հետ մեր մտերմությունը խորքեր ուներ: Ժողովրդական իմաստնությունը մեջն էր»: Մեկ էլ հանդարտ ուրախությունն եկավ, ծորաց Մաեստրոյի դեմքին. «Սոսը Ջոն արքայի ներկայացման մեջի իր նկարն էր ինձ նվիրել, տակը գրել. «Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»»:

Հիշում է նաեւ «Գիքորի» ստեղծման պատմությունը: Ասում է՝ Մալյանը դերասան ճանաչել գիտեր մի ուրիշ տեսակ. «Երբ «Գիքորը» պիտի նկարեին, Սերիկը (նկատի ունի ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանին.-խմբ.) անհանգիստ էր, Գիքոր էր ուզում գտնել:  Հայտարարություն տվեց: Մալյանն ասաց` «Դե՜, հանգիստ մնա, էլի, կգտնեմ, մի օրում կգտնեմ»: Չէր հանգստանում: Կինոստուդիա տանող ճանապարհին ամբողջությամբ մեքենաներ էին: Ծնողները «Գիքոր» էին բերում, ուզում էին իրենց երեխաները նկարվեին: Ոչ մեկը դուրս չեկավ նրանցից, անընդհատ Մալյանն ասում էր Սերիկին` «Դե հանգիստ մնա»: Մի օր էլ գնացել են Լոռի, մտել գյուղի դպրոց, Մալյանը մատն ուղղել է ինչ-որ տղայի ուղղությամբ ու ասել. «Այն է քո Գիքորը»: Միանգամից, առանց երկմտելու: Հիմա էրեխու ծնողները չեն թողնում նկարահանվի. «Էդ քաղաք եք տանելու, ինչ եք անելու էրեխին»: Մի կերպ, բարեկամների միջնորդությամբ թույլ տվեցին, որ նկարվի: Եւ ծնվեց անկրկնելի «Գիքորը» ֆիլմը»»:

Մանրամասները՝ այստեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button