ԿարևորՀասարակություն

Հալեպի վերակառուցված հայկական եկեղեցում մատուցվել է առաջին պատարագը

Հալեպում «Քառասուն նահատակների» հայկական եկեղեցում յոթ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ մատուցվել է պատարագ, գրում է ria,ru-ն: Եկեղեցին պայթեցրել էին «Իսլամական պետության» գրոհայինները 2015թ-ի ապրիլին։ Պայթյունի հետևանքով քանդվել էր շենքի մոտ 70 տոկոսը։

15-րդ դարում կառուցված եկեղեցու վերակառուցումը ֆինանսավորել է Հալեպի հայ համայնքը։ «Այս եկեղեցին հատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում։ Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, իսկական երջանկություն է մեզ համար», — լրագրողներին ասել է Հալեպի բնակիչ Լառան։

Սիրիայի հայ համայնքը համարվում էր աշխարհի ամենահզոր համայնքներից մեկը և շուրջ 110 հազար մարդ էր ընդգրկում իր կազմում։ Հիմնականում նրա անդամներն ապրում էին Հալեպում (60 հզ. Մարդ), Դամասկոսում (7 հզ.), Լաթաքիայում, Քեսաբում և Էլ-Կամիշլիում: Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ լքել է Սիրիան։ Հայաստանում ապաստան է գտել Սիրիայի ավելի քան 22 հազար քաղաքացի:

Ցուցադրել ավելի
Back to top button