ԿարևորՀասարակություն

«Իմ քայլը» հիմնադրամի դրամահավաք երեկոյին հանգանակվել է 700 մլն դրամ

Երեկ կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի առաջին դրամահավաք երեկոն Երևանում, որի ընթացքում հանգանակվել է ավելի քան 700,000,000 ՀՀ դրամ՝ տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Մեր հիմնադրամի մշտական աջակից և ամենախոշոր բարերար Քրիստին Սիմոնը երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել երեկոյի ընթացքում հանգանակված գումարը՝ դարձնելով այն շուրջ 1.400.000.000 ՀՀ դրամ։ Շնորհակալ ենք բոլոր մեր աջակիցներին, ովքեր ներկա էին երեկ, ովքեր թեպետ հեռվից, բայց մեծ պատրաստակամությամբ աջակցում են հիմնադրամին` հավատալով մեր գործին։

Կարճ ժամանակում մեր ծրագրերի հեռահարությամբ և ընդգրկունությամբ մենք ապացուցեցինք դրանց կենսունակությունը և կարևորությունը երկրի համապարփակ զարգացման համար։ Կարճ ժամանակում ունեցած կարևոր ձեռքբերումները ոգևորում և պարտավորեցնում են շարունակաբար աշխատել նույն եռանդով։ Շնորհակալ ենք վստահության համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել բարձր տրամադրություն ապահովող երեկո։ Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի… », -ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button