ԿարևորՀասարակություն

Երեւանում կսկսվի աղբի տեսակավորման գործընթաց

Երանի ավագանին այսօր հրավիրված արտահերթ նիստում հավանություն տվեց  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու  որոշմանը։ ՀՈԱԿ-ի ստեղծումը թույլ կտա կենտրոնացնել կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարները և հստակ տնօրինել դրանք, աշխատանքները իրականացնել միասնական մոտեցմամբ` ասել է փոխքաղաքապետը։ Ընդդիմադիր «Լույս» խմբակցությունն էլ, ինչպես միշտ, դեմ էր նաեւ քաղաքապետարանի այն նախաձեռնությանը։

Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու  որոշմանը։

Բյուջեով ՀՈԱԿ–ին կհատկացվի մոտ երեքուկես մլրդ դրամ ( 3 մլրդ  400 մլն դրամ), որից  մոտ 2 մլրդ. ը (2.2 մլրդ.) դրամն ուղղվելու է  աշխատավարձերին` ասաց  նախագիծը ներկայացնող քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Մեր կանաչապատման ՓԲԸ–ներում  աշխատողների աշխատավարձերի համեմատ աշխատողների աշխատավարձը մոտ  2.5 անգամ բարձրանալու է»։

Ըստ նախագիծը ներկայացնող փոխքաղաքապետի` նախատեսվում է ձեռք բերել նաև տեխնիկա, սակայն դա բավարար չի լինի, որ համայնքն այս տարվա ընթացքում   աշխատանքներն իրականացնի պատշաճ կերպով։ Այդ պատճառով նախատեսվում է նախորդ տարիների նման տեխնիկա վարձակալել։

Քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց Երևանի և Սփյուռքի գործարար հայրենակիցներին մասնակցություն ունենալ համայնքային գույքի համալրման գործում։

Ինչպես մյուս ՀՈԱԿ- ների դեպքում, այս անգամ էլ ընդդիմացողը «Լույսն» էր։  Ըստ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` մի տեղ, որտեղ չկա մրցակցություն, ուշ թե շուտ հայտնվելու է կոլապսի առաջ։ Քաղաքային իշխանությունը գնում է պլանային  տնտեսության ճանապարհով` ասում է։

Նույն խմբակցությունից  Անի Խաչատրյանն էլ  դժգոհեց, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի գործունեությունը, իր ձեւակերպմամբ, չհաջողած Արմեն Բեգոյանն է ղեկավարելու նորաստեղծ ՀՈԱԿ–ը։

«Այս ՀՈԱԿ–ի ստեղծումը ուզում եմ շատ հաջողի։ Երևանը կանաչապատման խնդիր ունի։ Բայց այսօր նաև փաստեցի, որ  Երևանն ունի լուրջ խնդիր։ Այսինքն` դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Եվ ունենք կառավարչի խնդիր։ Միակ հերոսը ձախողած ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանն  է»։

Քաղաքապետ Հայկ Մարությանը մեծ հույսեր է կապում նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի հետ։ Դրա հետ մեկտեղ սկսվելու է աղբի տեսակավորման մի գործընթաց, որը երբևէ չէր արվել համայնքի կողմից։ Ստեղծվելու են վտանգավոր աղբատեսակների հավաքակայաններ։

«Մենք չենք անելու  պոպուլիստական քայլեր,  չենք անելու բաներ, որոնք միանգամից  երևալու են, այլ սկսելու ենք գործընթացներ, որոնց արդյունքը երևալու է 15-20 տարի հետո։ Ես նկատի ունեմ վտանգավոր աղբի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Ես ակնկալում  եմ, որ այդ ՀՈԱԿ–ը պետք է  ամբողջ ուժով գործի և մենք արդյունքները տեսնենք։  Արդյունքներ կարող ենք տեսնել երեք ամսից, կարող ենք տեսնել  մեկ տարուց, արդյունքներ կան, որ կտեսնենք 20 տարուց»,–նշեց Մարությանը։

Իսկ քաղաքի լրջագույն բնապահպանական խնդիրներից են Երևանյան լիճն ու Հրազդանի կիրճը։ Դրանց մաքրման ու բարեկարգման համար մեծ գումարներ են անհրաժեշտ։  Դեռ 2007 թվականին մշակված նախագծի համաձայն` Հրազդանի  կիրճում կոյուղու կառուցման անհրաժեշտություն կա, որի համար պետք է մոտ 2 մլրդ (1մլրդ 800 մլն) դրամ։

Ցուցադրել ավելի
Back to top button